Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 21 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի երդումը. 1. Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում պաշտոն ստանձնելով, երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները». 2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով. 3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում: |