Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 252.1 Գրավի առանձնահատկությունները ֆինանսական գործարքների դեպքում. 1. Սույն գլխով նախատեսված դրույթները կիրառվում են ֆինանսական գործարքներից բխող պարտավորության գրավի հետ կապված հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ. 2. Սույն հոդվածի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում՝ 1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները. 2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած պահանջները բավարարող գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները. 3. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա գրավով ապահովված այդ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն բռնագանձման ծանուցում է ուղարկում գրավատուին (պարտապանին): Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրով ավելի երկար ժամկետ չեն նախատեսել, բռնագանձման ծանուցումը պարտապանին (գրավատուին) ուղարկելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի սույն օրենսգրքի ուժով գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան կամ վերցնելու ի սեփականություն՝ համաձայն գրավի պայմանագրի. 4. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա՝ 1) գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ կարող է սահմանվել նաև հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ. |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 252.1 2) հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ կարող է գրավառուին իրավունք վերապահվել գրավի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի դադարեցնելու գրավը և որպես սեփականություն ձեռք բերելու գրավադրված գույքը՝ այն որպես իր պարտավորությունների ապահովման միջոց օգտագործելու նպատակով (rehypothecation): Սկսած այն պահից, երբ գրավառուն օգտվում է նշված իրավունքից, գրավատուն գրավառուի նկատմամբ ձեռք է բերում գրավի առարկայի վերադարձման կամ վերջինիս արժեքի չափով պահանջի իրավունք, որն իրավասու է իրացնելու իր պարտավորության մարման օրը, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան գրավի պայմանագրով կամ համաձայնությամբ։ |