Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով. 1. Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն սույն օրենսգրքով սահմանված չափով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք. 2. Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը. 3. Ընտրությունների ժամանակ հանրային հեռարձակողները պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Հանրային հեռարձակողների լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների վերաբերյալ նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն առավելագույնը չեզոք։ Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչություն չիրականացնելը զանգվածային լրատվության միջոցի համար հիմք չէ տվյալ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության մասին տեղեկություններ չհրապարակելու համար։ Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 11. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ)։ Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակում, Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 օր հետո, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 2 օր հետո, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գրանցման ժամկետից 5 օր առաջ հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 4. Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողները պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ։ Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նախընտրական բանավեճերի քանակը չպետք է պակաս լինի երեքից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տևողությամբ, իսկ բանավեճերից առնվազն ﬔկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հավասար թվով նախընտրական բանավեճերի։ Մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն ﬔկական, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ առնվազն երկու նախընտրական բանավեճ, որոնց մասնակցության հավասար պայմաններ են ապահովվում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե: Հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողները ողջաﬕտ հաճախականությամբ հեռարձակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած սոցիալական գովազդները: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 5. Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել. 6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռուստառադիոհեռարձակում, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս բոլոր հեռարձակողների վրա։ |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված թեկնածուների առաջադրման, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել. 7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող տեսալսողական հաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով: 9. Նախընտրական քարոզչությանը վերաբերող տեսալսողական հաղորդումները հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը. 10. Տեսալսողական և լսողական հաղորդումներ հեռարձակող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 20 12. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր առաջ հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ։ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ. 13. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ. 14. Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի և նախընտրական բանավեճերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։ |