Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 28 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) իր իրավասության սահմաններում բանակցում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով, պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր. բ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սահմանի պահպանության արտաքին քաղաքական, միջազգային-իրավական ապահովումը. գ) իր իրավասության սահմաններում ձևակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտքի ու Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթերը. դ) լուծում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով պետական սահմանում Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների կողմից չկարգավորված հարցերն ու միջադեպերը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում ապահովում է անձի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանությունը. բ) սահմանային շերտում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացնում է քաղաքական, սոցիալ-տնտեսական ու քրեածին իրադրության վերլուծություն և կանխատեսում. գ) ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական աշխատանքն ուղղում է պետական սահմանով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ապօրինի գործունեությունը բացահայտելուն, կանխելուն ու խափանելուն. դ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) ապահովում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանությունը. բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. գ) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին ռեսուրսային (պաշարային), հետախուզական ու պետական սահմանի պահպանության և այլ հարցերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 28 Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության ոլորտում ռեժիմային միջոցառումներ իրականացնելիս, պետական սահմանում հակաիրավական գործունեության դեմ պայքարելիս, պետական սահմանի ռեժիմը խախտողներին որոնելիս, վարչական ձերբակալման ենթարկված անձանց կատարած իրավախախտումները քննելիս. բ) սահմանապահ զորքերի ներկայացմամբ պետական սահմանը խախտողներին որոնելիս, զինված ներխուժումը կամ սահմանակից պետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածք զանգվածային ներխուժումը հետ մղելիս, ապահովում է տեղանքի առանձին տեղամասեր անձանց մուտքի ժամանակավորապես սահմանափակումը կամ արգելումը, արտակարգ իրավիճակների ժամանակ սահմանային գոտում (օդանավակայաններում, երկաթուղային, ավտոմոբիլային կայաններում և այլ օբյեկտներում) ապահովում է հասարակական կարգը. գ) սահմանային գոտում սահմանապահ զորքերի հետ համատեղ մասնակցում է բնակչության իրավական դաստիարակությանը, պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում իրավախախտումների կանխման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին: Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) իրականացնում է մաքսային հսկողություն. բ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: |