FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  93

Ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը.
1. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի մասնակցի առաջին իսկ պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում, վերջին տարեկան հաշվետվության և դրա վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենների, ինչպես նաև ֆոնդի ազդագրի (բաց ֆոնդի կանոնների (կանոնադրության)) տրամադրման համար վճար չի կարող գանձվել.
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի կազմի, ձևի, բովանդակության, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ: