Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 15 Արբիտրի փոխարինումը. 1. Եթե արբիտրի լիազորությունները դադարում են սույն օրենքի 13-րդ հոդվածով կամ 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կամ որևէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը. 2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, երբ սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին համապատասխան` փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը, ապա նախկինում անցկացված բոլոր լսումները նորից են վերսկսվում, իսկ եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, ապա այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ: |