Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 91 Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը. 1. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում. 2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով. 3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք. 4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ ներդրումային ընկերության գործադիր մարմինը, եթե ներդրումային ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող ներդրումային ընկերության կառավարման լիազորությունները. 6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում և ծանուցում է Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից. 7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: |