Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Քրեակատարողական ծառայողների կոչումները. 1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները. - արդարադատության գնդապետ, - արդարադատության փոխգնդապետ, - արդարադատության մայոր, - արդարադատության կապիտան, - արդարադատության ավագ լեյտենանտ, - արդարադատության լեյտենանտ, - արդարադատության ավագ ենթասպա, - արդարադատության ենթասպա, - արդարադատության ավագ, - արդարադատության ավագ սերժանտ, - արդարադատության սերժանտ, - արդարադատության կրտսեր սերժանտ: Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր. 2. Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է համապատասխան նախարարի առաջարկությամբ. 3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով և սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը. 4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ. 6. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |