FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը.
1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար հիմք է բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մինչև ծնունդը (պերինատալ) մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը.
2. Մահացած ծնված երեխայի ծննդի մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում է (են)՝
    1) մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները).
    2) եթե մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները) մահվան պահից 7-օրյա ժամկետում չի (չեն) դիմում բժշկական կազմակերպություն՝ երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալու համար, ապա այն բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է.
3. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալուց հետո՝ 14 օրվա ընթացքում.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացնում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը հաստատելուց հետո՝ 10-րդ աշխատանքային օրը.
5. Մահացած ծնված երեխայի վերաբերյալ կատարվում է ծննդի պետական գրանցում: Ծննդի մասին պետական վկայական չի գեներացվում.
6. Երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի` www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման մասին տեղեկանք.
7. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, ծննդի մասին պետական գրանցման մեջ նշվում է՝ «Ծնվել է մահացած»: