Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 235 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարմինները. ՀՀ պաշտպանության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված (ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված), 183.3-183.5-րդ հոդվածներով, 207-213.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն. 1) սույն օրենսգրքի 183.3-րդ, 183.4-րդ, 207-213.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` զինվորական կոմիսարները. 2) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար ռազմական ոստիկանության զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) պաշտոնատար անձինք` պետը կամ պետի տեղակալը, զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը, ավագ տեսուչը, տեսուչը, ինչպես նաև սահմանված կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) արտահաստիքային տեսուչների կողմից նշանակվող սպաները, պրապորշչիկները և միչմանները` նախազգուշացման ձևով. 3) սույն օրենսգրքի 186 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական գումարտակի հրամանատարը կամ կայազորային ռազմական ոստիկանության պետը. 4) սույն օրենսգրքի 183.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` կայազորային ռազմական ոստիկանության պետը: |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 235 ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների նյութերը, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն տուգանք, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է համապատասխան հրամանատարներին (պետերին)` ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար: ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոնց համար կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է ճանապարհային ոստիկանությանը այն կարգով, որ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ ոստիկանության հետ համատեղ: |