FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  219

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի էությունը և կիրառումը.
1. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդ ապրանքները ժամանակավոր գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում, պահպանելով ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանք օգտագործելու պայմանները՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման կամ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման.
2. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ սույն գլխում՝ ժամանակավոր ներմուծված ապրանքներ) պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը.
3. Ապրանքների այն կատեգորիաները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու պայմանները, ինչպես նաև այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու վերջնաժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով.
4. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը չի կիրառվում ապրանքների հետևյալ կատեգորիաների նկատմամբ՝
    1) սննդամթերք, խմիչքներ՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, հումք և կիսաֆաբրիկատներ, ծախսվելիք նյութեր և նմուշներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ.
    2) թափոններ՝ ներառյալ արտադրական թափոնները.
    3) Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքներ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  219

5. Թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառումը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ավելի վաղ ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով: