FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  327

Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը.
1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված համարված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին՝ հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա՝ ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով: Միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) կամ վարչական ակտի միասնական հաշվին կամ միասնական հաշվին: Վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով: