FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

այն անձանց կողմից, որոնք մաքսային գործի բնագավառում գործունեություն են իրականացնում որպես մաքսային ներկայացուցիչ, յուրաքանչյուր տարվա համար ներկայացվել են մաքսային հայտարարագրեր անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված քանակով, սակայն 200-ից ոչ պակաս, կամ նրանց կողմից ներկայացված մաքսային հայտարարագրերում հայտագրված՝ ապրանքների հանրագումարային արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մեծություն, սակայն 500 հազար եվրոյին համարժեք գումարից ոչ պակաս՝ դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով. այն անձանց կողմից, որոնք մաքսային գործի բնագավառում գործունեություն են իրականացնում որպես ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների տիրապետող, իրականացվել է այն ապրանքների պահպանումը, որոնց հանրագումարային արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մեծություն, սակայն 500 հազար եվրոյին համարժեք գումարից ոչ պակաս՝ դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով. այն անձանց կողմից, որոնք մաքսային գործի բնագավառում գործունեություն են իրականացնում որպես մաքսային փոխադրող, յուրաքանչյուր տարվա համար ներկայացվել է առնվազն 250 տարանցման հայտարարագիր.
    2) սույն Օրենսգրքի 436-րդ հոդվածին համապատասխան տրամադրված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը.
    3) մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման գծով չկատարված պարտավորության բացակայությունը բոլոր անդամ պետություններում.
    4) մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ պարտքերի (ապառքների) բացակայությունը՝ հարկերի և վճարների վերաբերյալ օրենսդրությանը (հարկային օրենսդրությանը) համապատասխան, այն անդամ պետությունում, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները.
1. Առաջին տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանները հետևյալն են՝
    1) այդ իրավաբանական անձի կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը, մաքսային գործի բնագավառում առնվազն 3 տարի որպես մաքսային ներկայացուցիչ, ժամանակավոր պահպանման պահեստի, մաքսային պահեստի տիրապետող կամ առնվազն 2 տարի որպես մաքսային փոխադրող գործունեություն իրականացնելը՝ մինչև մաքսային մարմնի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման համար դիմումը (այսուհետ սույն գլխում՝ դիմում) գրանցելու օրը, որոնց ընթացքում` այն անձանց կողմից, որոնք իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն, բացառությամբ ապրանքների փոխադրման հետ կապված ծառայությունների մատուցման գործունեության, յուրաքանչյուր տարվա համար ներկայացվել են ապրանքների հայտարարագրեր անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված քանակով, սակայն 10-ից ոչ պակաս, կամ Միության մաքսային տարածքով տեղափոխված ապրանքների հանրագումարային արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մեծություն, սակայն 500 հազար եվրոյին համարժեք գումարից ոչ պակաս՝ դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով. այն անձանց կողմից, որոնք իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն՝ ուղղված ապրանքների փոխադրման հետ կապված ծառայությունների մատուցմանը, յուրաքանչյուր տարվա համար ներկայացվել է առնվազն 250 տարանցման հայտարարագիր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

5) մինչև մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրը մեկ տարվա ընթացքում այդ իրավաբանական անձին այնպիսի վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու փաստերի բացակայությունը բոլոր անդամ պետություններում, որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք.
    6) այդ իրավաբանական անձի բաժնետերը հանդիսացող, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող, նրա հիմնադիրը (մասնակիցը), ղեկավարը, գլխավոր հաշվապահը հանդիսացող՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց այն հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար բոլոր անդամ պետություններում քրեական պատասխանատվության ենթարկելու փաստերի բացակայությունը, որոնց վարույթը վերապահված է մաքսային և այլ պետական մարմիններին և որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք.
    7) ապրանքների հաշվառման այն համակարգի առկայությունը, որը բավարարում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջները, թույլ է տալիս մաքսային գործառնությունների կատարման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները համադրել տնտեսական գործառնությունների անցկացման մասին տեղեկությունների հետ և որն ապահովում է այդ տեղեկությունների մատչելիությունը (այդ թվում՝ հեռահար) մաքսային մարմինների համար: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող տիպային պահանջներ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

2. Սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող՝ անդամ պետությունների վարչական և քրեական օրենսդրության հոդվածների մասին տեղեկատվությունը՝ այդպիսի վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների կազմի և պատժամիջոցների նշմամբ, մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ այդ հոդվածների ընդհանուր ցանկի ձևավորման և Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրման համար: Նշված հոդվածների ընդհանուր ցանկի ձևաչափը, այն կազմելու, վարելու ու դրա տեղեկություններն օգտագործելու կարգը, ինչպես նաև ժամանման ու մեկնման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու տեխնիկական պայմանները, այդ թվում՝ կառուցվածքն ու ձևաչափը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
3. Երկրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանները հետևյալն են՝
    1) սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-7-րդ ենթակետերում նշված պայմանները.
    2) իրավաբանական անձի ֆինանսական կայունության համապատասխանությունը սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված իմաստին.
    3) սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով այնպիսի կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) ունենալը, որոնք նախատեսված են ապրանքների ժամանակավոր պահպանման համար: Եթե կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը) գտնվում են վարձակալության տակ, ապա դիմումը ներկայացնելու օրն այդ կառույցների, շինությունների (շինության մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի առնվազն մեկ տարի ժամկետով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

4) Հանձնաժողովի կողմից սահմանվող այն պահանջների պահպանումը, որոնք ներկայացվում են այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին), որոնց տարածքում իրականացվելու է ապրանքների ժամանակավոր պահպանում, ավարտվելու է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը և (կամ) անցկացվելու է մաքսային հսկողություն լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի տրանսպորտային միջոցներին և աշխատողներին.
4. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանված լինել, որ այն դեպքում, երբ անդամ պետության այն իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, որն իրականացնում է ապրանքների արտադրությանն ուղղված գործունեություն և (կամ) արտահանում է ապրանքներ, չի համապատասխանում սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված իմաստին, երկրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանը լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումն է՝ 150 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով՝ դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
5. Երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանները հետևյալն են՝
    1) իրավաբանական անձն ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում՝ առաջին կամ երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ՝ դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից առնվազն 2 տարվա ընթացքում: Նշված ժամկետի մեջ չի ներառվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում վկայականի գործողությունը կասեցվել է՝ սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վկայականի գործողությունը կասեցվել էր սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով.
    2) սույն հոդվածի 3-րդ կետում նշված պայմանները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  433

6. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու լրացուցիչ պայմաններ.
7. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը և ֆինանսական կայունությունը բնութագրող և այդ ռեեստրում ընդգրկելու համար անհրաժեշտ իմաստները որոշելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում: