FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները.
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխին համապատասխան.
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը կարող է նախատեսված լինել միանգամյա կամ բազմակի օգտագործման համար.
3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման միանգամյա ապահովումը ներկայացվում է մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների համար.
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման չափը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն.
5. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, որոնց համար, Միության մաքսային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ և 75-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան, սահմանվում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման հաստատագրված չափեր, ինչպես նաև նշված հաստատագրված չափերի մեծություններ.
6. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացնում են սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձինք, իսկ, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն, ապրանքների տեղափոխման դեպքում կարող են իրականացնել տարանցվող ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող այլ անձինք.
7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որը կատարում է ապրանքների բացթողումը, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով և սույն հոդվածով սահմանված դեպքերի.
8. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել մեկնման վայրի մաքսային մարմնին կամ նշանակման վայրի մաքսային մարմնին։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  49

9. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը մաքսային մարմինները չեն ընդունում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դեպքերում.
10. Միության մաքսային օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների արտահանման ժամանակ մաքսային մարմիններին արտահանման մաքսատուրքի վճարման ապահովում չի տրամադրվում.
11. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրման լրացուցիչ դեպքերը, ինչպես նաև այն պայմանները, որոնց պահպանման պարագայում այդպիսի ապահովում ներկայացնել չի պահանջվում, սահմանվում են օրենքով.
12. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը ներկայացվում է մաքսային մարմիններ՝ Միության մաքսային օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 75-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան.
13. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման մեծությունը հաշվարկվում և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով.
14. Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունը Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում մաքսային մարմինը նշված պարտավորության կատարման ժամկետի ավարտի օրվան հաջորդող աշխատանքային օրը հայտարարատուին Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովումները տրամադրած անձանց ծանուցում է ուղարկում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման անհրաժեշտության վերաբերյալ.
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ծանուցման ձևը սահմանում է Կոմիտեն.
16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ծանուցման ուղարկման օրվանից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետը մաքսային մարմինը սահմանում է 10 աշխատանքային օր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  49

17. Սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան ուղարկվող ծանուցման մեջ նշվում է նաև մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չվճարված պարտավորությունների գծով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման պարտավորության վերաբերյալ տեղեկատվություն.
18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային մարմինների կողմից ևս 10 աշխատանքային օրով հայտարարատուի կամ հայտարարատուին համապատասխան ապահովումը տրամադրած անձի հիմնավորված դիմումի հիման վրա: Նշված երկարաձգումը չի կարող օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետի խախտման համար նախատեսված տույժերի կամ տուգանքների հաշվարկը դադարեցնելու հիմք հանդիսանալ.
19. Սույն հոդվածով նախատեսված ժամկետում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունը չկատարվելու դեպքում նշված ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինը օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով առկա ժամկետանց պարտավորությունների և դրանք օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերի և տուգանքների գանձման նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  49

20. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված եղանակով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման տրամադրման դեպքում հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում մաքսային մարմինները կատարում են գրավի իրացմանն ուղղված աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան: Նշված դեպքում գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների հաշվին փոխհատուցվում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, իսկ մնացորդային միջոցները վերադարձվում են այդ միջոցները վերադարձնելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սույն մասին համապատասխան գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները բավարար չեն մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի և տուգանքների գծով պարտավորությունը մարելու համար, ապա մաքսային մարմինների կողմից գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների հաշվին չմարված պարտավորությունը հաշվարկվում և ծանուցագրով առաջադրվում է հայտարարատուին կամ նրա հետ, Միության մաքսային օրենսգրքի համաձայն, համապարտ պարտավորություն կրող անձանց.
21. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձվում են հետևյալ դեպքերում.
    1) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի հիման վրա, եթե նշված ապահովմամբ ապահովված չէ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով ընթացիկ պարտավորություն՝ դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  49

2) եթե նշված ապահովման ժամկետն ավարտվել է, կամ բացահայտվել են այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով ապահովումը չի կարող օգտագործվել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունն ապահովելու համար՝ ժամկետի ավարտի կամ նշված հանգամանքների բացահայտմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: