Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 58 Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը. 1. Կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները վարույթի կասեցման ժամանակահատվածում պահպանվում են, բացառությամբ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են. 2. Կատարողական վարույթը կարող է կասեցվել մի մասով, եթե կասեցման հիմքը վերաբերում է միայն այդ մասին. 3. Կասեցված կատարողական վարույթով կարող են իրականացվել լրացուցիչ կատարողական գործողություններ՝ առանց վնասելու կատարողական վարույթի կասեցման նպատակին, այդ թվում՝ վարույթի վերսկսման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով. 4. Կասեցված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝ 1) վերացել են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները. 2) սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված կատարողական վարույթով հնարավոր է դարձել շարունակել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարումը. 3) ծագել է կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու հիմք: |