Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. Բնակչության պաշտպանությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված` ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բնակչության պաշտպանության սկզբունքներն են` ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը. բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայնությունը. գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը. դ) տեխնածին վթարների, աղետների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը: |