Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Առարկությունները. 1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ ավանդական երաշխավորված արտադրանքի գրանցման հայտի հրապարակումից հետո` երեք ամսվա ընթացքում, ցանկացած շահագրգիռ անձ, պետական մարմիններ և կազմակերպություններ, այդ թվում՝ այլ երկրների, իրավունք ունեն գրանցման դեմ առարկություն ներկայացնելու. 2. Առարկությունը պետական լիազոր մարմին է ներկայացվում գրավոր և պետք է լինի հիմնավորված։ Առարկության հետ պետք է ներկայացվի օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Առարկությունը համարվում է չներկայացված, եթե դրան կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը. 3. Առարկություն ներկայացնող անձը ներկայացման թվականից հետո` մեկ ամսվա ընթացքում, կարող է լրացուցիչ փաստարկներ և հիմնավորումներ ներկայացնել. 4. Փորձաքննության են ենթարկվում միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում պետական լիազոր մարմին ներկայացված առարկությունները. 5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել, եթե դրանք ապացուցում են, որ հայտարկված անվանումը՝ 1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջներին կամ 2) հակասում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, 5-րդ կամ 6-րդ մասերին կամ 3) գրանցման դեպքում վնաս կհասցնի ավելի վաղ գրանցված աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ օմոնիմիկ են այն ապրանքային նշաններին կամ ապրանքներին, որոնք հայտի հրապարակման թվականին նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում օրինական ձևով գտնվել են առևտրային շրջանառության մեջ կամ 4) սույն օրենքի իմաստով համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է. 6. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունները կարող են բավարարվել, եթե դրանք ապացուցում են, որ՝ 1) պահպանված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, կամ 2) սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում նույնատիպ արտադրանքի համար հայտարկված անվանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ և տնտեսապես զգալի ծավալով: |