FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  544

Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը.
1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոն խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում, հասարակական կարգի խախտում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ էական վնաս` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա կամ այլ կազմակերպության գործունեության կազմալուծում, զանգվածային անկարգություններ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: