FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  22

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը.
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է՝
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
    2) իր գրավոր դիմումի հիման վրա.
    3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.
    4) հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
    5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
    6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է ՝
    1) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.
    2) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
    3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
    4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
    5) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում.
    6) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.
    7) նրա՝ սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում: