Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները. ՀՏԿ-ն անվտանգ և տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաև վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝ 1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը. 2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան. 3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման պահանջների բավարարումը. 4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապես պատրաստի վիճակում պահելը. 5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ. 6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերի կառավարման մարմնին. 7) անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի աշխատանքները կազմակերպելու համար. 8) ՀՏԿ-ի օգտագործման միջոցառումների ֆինանսավորումը. 9) ՀՏԿ-ի վթարի հետևանքների վերացմանը և կանխմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը: Պատվարի պատռման վտանգի դեպքում սեփականատերը կամ նրա լիազորություններն իրականացնող անձը սահմանված կարգով անհապաղ իրազեկում է վարչապետին: Հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով այդ մասին տեղյակ են պահվում հնարավոր ջրածածկման ալիքի տակ հայտնվող տարածքների բնակչությունը և կազմակերպությունները: ՀՏԿ-ի անվտանգության համար պատասխանատվություն է կրում դրա սեփականատերը և օգտագործող կազմակերպությունը: |