FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18.1

Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները.
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ՝ համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի.
2. Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը.
3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ։ Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի.
5. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում.
6. Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները: