Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 113 Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները. 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը. 2. Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկություն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել ձերբակալվածին, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական. 3. Սույն հոդվածում նշված անձինք համապատասխան երաշխիքներից օգտվում են նաև նրանց ազատությունից փաստացի զրկելու այլ դեպքերում: |