FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը.
1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև կրթության և աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները.
    1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.
    2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ, ստորաբաժանման ղեկավարի և տեղակալի, այդ թվում` ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու դեպքում` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ.
    3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
    4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առնվազն բարձրագույն կրթություն.
2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
    1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
    2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
    3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատանքային ստաժի չափանիշները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է: