Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Աղբի տեղադրմանը և աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները. 1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման. 2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ. 3. Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին. 4. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում. 5. Արգելվում է պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում. 6. Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում. 7. Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը. 8. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ աղբի ինքնայրումը կանխելու համար: |