Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 16 Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը. 1. Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մաս է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի անվավեր լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության. 2. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչև հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում` կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան վեճն ըստ էության լուծող որոշման մեջ: Եթե արբիտրաժային տրիբունալը իր իրավասության վերաբերյալ, որպես նախնական բնույթ ունեցող հարցի, կայացնում է որոշում, ապա կողմերից յուրաքանչյուրն այդ որոշման մասին տեղեկացում ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու հայցով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Մինչև դատարանի կողմից այդ հարցի լուծումը արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել: |