FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայության դադարման հիմքերը.
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
    1) անձնական դիմումը.
    2) հաստիքների և (կամ) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը.
    3) սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելը.
    4) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելը և անձին քաղաքացիական ծառայության իր պաշտոնում վերականգնելը.
4.1) դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը.
    5) համապատասխան մարմնի գործունեության դադարումը.
    6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուն համաձայնություն չտալը.
6.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վերապատրաստումը չանցնելը.
    7) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.
2. Քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են՝
    1) նրա մահվան դեպքում.
    2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.
    3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում.
    4) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.
    5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
    6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.
    7) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի միջնորդությամբ.
    8) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
    9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

10) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.
    11) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում.
    12) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
    13) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
    14) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.
    15) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.
    16) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
    17) անձնական դիմումի համաձայն.
3. Կատարողականի տարեկան գնահատականը, որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է, Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քաղաքացիական ծառայողի լիազորությունները.
4. Քաղաքացիական ծառայողի ծառայությունը չի կարող դադարեցվել սույն հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, եթե առկա է 1-16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և սույն հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, կամ դադարեցվում է ծառայությունը դիմում ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը, եթե այդ դիմումում ավելի շուտ ժամկետ նախատեսված չէ: Մինչև համապատասխան իրավական ակտի ընդունումը քաղաքացիական ծառայողը կարող է հետ վերցնել ներկայացրած դիմումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի (բացառությամբ 2-4-րդ, 11-րդ, 17-րդ կետերով նախատեսված հիմքերի) ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտ.
6.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտն ընդունում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում.
6.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտը կարող է ընդունել ոչ շուտ, քան թափուր պաշտոն առաջանալուց մեկ ամիս առաջ.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ.
8. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ծառայությունը դադարեցրած անձը մինչև մեկ տարին լրանալը չի կարող մասնակցել քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի մրցույթին.
9. Մինչև քաղաքացիական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին կամ լիազորությունները դադարելու մասին իրավական ակտն ընդունելը համապատասխան մարմինը քաղաքացիական ծառայողից պահանջում է նրա գործավարությանը հանձնված նյութերը և օգտագործմանը տրամադրված գույքը: Քաղաքացիական ծառայողը պարտավոր է անհապաղ կատարել այդ պահանջը: