Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 92 Ներդրումային ընկերության լուծարման ընթացակարգը. 1. Ներդրումային ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել ներդրումային ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ. 2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից եռօրյա ժամկետում լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը. 3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող ներդրումային ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը. 4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝ 1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն ու պասիվները. 2) ձեռնարկում է ներդրումային ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և ներդրումային ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ. 3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար. 4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ. 5) որոշում է ներդրումային ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը. 5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝ 1) լուծարվող ներդրումային ընկերության գույքի կազմի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 92 2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ ներդրումային ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ ներդրումային ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը. 3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում. 7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 93-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից: |