Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29.1 3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում. 4. Կառավարչի գործունեությունը կասեցնելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը համարվում է կասեցված. 5. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում. 6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29.1 Կառավարչի գործունեության կասեցումը. 1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը` 1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում. 1.1) հանրային ծառայող է` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում. 2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետը լրանալը. 3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով. 4) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող. 5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ. 6) սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը. 7) իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ. 8) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից. 9) որպես անհատ ձեռնարկատեր հանվել է հաշվառումից. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը որակավորման վկայական ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չի ներկայացնում կասեցման հիմքի վերանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր: |