Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ. 1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում այդ թվում` http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ. 2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը). 2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն). 3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի. 4) մրցույթի ձևը և անցկացնելու կարգը. 5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները. 6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. 7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը. 8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները. 9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը. 10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը. 11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը: Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը. 3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ: |