Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Պետական փորձաքննական եզրակացությունը. 1. Պետական փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ հետևյալ մասերից. 1) ներածական՝ ներառում է համառոտ տեղեկատվություն նախաձեռնողի, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության մասին. 2) նկարագրական՝ ներառում է շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը, բնապահպանական կառավարման պլանով և մշտադիտարկման ծրագրով նախատեսված միջոցառումները․ 3) պատճառաբանական՝ ներառում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տվյալների ամփոփ վերլուծությունը, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները. 4) եզրափակիչ՝ ներառում է եզրահանգում պետական փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ. 2. Պետական փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պարտադիր կատարման ենթակա պահանջներ, պայմաններ, որոնց համար սահմանվում են ժամկետներ: Սահմանված ժամկետում նշված պահանջները կամ պայմանները չկատարելու դեպքում եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով. 3. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված լինելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է այդ ժամկետով, եթե եզրակացության մեջ հիմնավոր պատճառաբանությամբ այլ ժամկետ չի սահմանվում։ Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված չլինելու դեպքում փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է առավելագույնը 25 տարի ժամկետով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 4. Պետական փորձաքննական դրական կամ բացասական եզրակացությունները կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները և հանրային լսումների արդյունքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Պետական փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը. 5. Պետական փորձաքննական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նախաձեռնողին և յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում. 6. Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը: 7․ Պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների առկայության դեպքում, որոնք չեն ազդում պետական փորձաքննական եզրակացության բովանդակության վրա, շտկվում են լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության անբաժանելի մաս կազմող ուղղումների ձևով, որը լրացուցիչ ներկայացվում է նախաձեռնողին. 8. Պետական փորձաքննական եզրակացությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |