FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի ծնողների մասին տեղեկություններ լրացնելու կարգը.
1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունների լրացման հիմք են՝
    1) Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձևի բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.
    2) օտարերկրյա պետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.
    3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում երեխայի մոր մասին լրացված տվյալները.
    4) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալները.
2. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունների լրացման հիմք են՝
    1) երեխայի ծննդյան պահին երեխայի մոր վավեր ամուսնության ակտային գրանցման մեջ կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթղթում նշված անձի տվյալները.
    2) երեխայի նկատմամբ հայրության ճանաչման ակտային գրանցման մեջ կամ հայրության ճանաչումը հաստատող փաստաթղթում նշված անձի տվյալները.
    3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռում նշված անձի տվյալները.
3. Այն անձինք, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի ակտային գրանցման մեջ գրառվում են որպես երեխայի ծնող (ծնողներ)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալների հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

4. Եթե երեխայի մայրը ամուսնալուծված է, գրանցված ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան 300 օր, ապա ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են երեխայի մոր ամուսնության ակտային գրանցման կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթղթի կամ ամուսնությունը դադարելու մասին փաստաթղթի հիման վրա, եթե երեխայի մայրը չի նշում այլ անձի տվյալներ.
5. Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր տվյալները (անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը) լրացվում են երեխայի մոր հայտարարությամբ: Մոր ցանկությամբ երեխայի հոր վերաբերյալ տեղեկությունները կարող են չլրացվել.
6. Երեխայի ծննդյան պահին վավեր ամուսնության մեջ գտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ հոր մասին տեղեկությունները կարող են լրացվել երեխայի մոր հայտարարության հիման վրա, եթե երեխայի մայրը և նրա ամուսինը համատեղ դիմում են ներկայացնում՝ երեխայի՝ այլ անձից սերված լինելու վերաբերյալ.
7. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում.
8. Ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակի փոփոխման մասին իրավասու մարմնի տված որոշումը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարելու երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ.
9. Երեխայի ծնողների մասին ծննդի ակտային գրանցման մեջ այլ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ծնողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի և դիմումում լրացված տեղեկությունների հիման վրա: