Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47.28 Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը. 1. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնող հանձնաժողովի անդամի (մասնագետի) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգը, այդ թվում՝ չափորոշիչները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար. 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփագիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար. 3. Բուժաշխատողի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրման՝ օրենսդրությամբ սահմանված ներկայացնելու կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով՝ ուղեգրման յուրաքանչյուր դեպքի համար. 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: |