Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Ընկերության և Միության գործունեության սկզբունքները. Ընկերությունը և Միությունը, սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրականացնում են միայն ոռոգման համակարգի շահագործման և պահպանման գործառույթներ: Ընկերությունը և Միությունն իրենց գործունեությունը կազմակերպելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով. ա) Ընկերություն և Միություն հիմնադրելիս բոլոր հավանական անդամների մասնակցության իրավունքի ապահովման. բ) Ընկերությունում և Միությունում արդար ու օրինական որոշումների ընդունման. գ) Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ Ընկերության և Միության անդամների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի. դ) ջրի արդարացի բաշխում Ընկերության և Միության անդամներին և ոչ անդամներին` հաշվի առնելով ջրի քանակը և Ընկերության և Միության յուրաքանչյուր անդամի և ոչ անդամի ոռոգման ենթակա հողատարածքը և մշակաբույսերը. ե) ջրային պաշարների արդյունավետ և խնայողաբար օգտագործման, ոչ արտադրական կորուստների կրճատման. զ) ջրօգտագործողների իրավունքների և օրինական շահերի ապահովման. է) ջրամատակարարման, շահագործման և վերանորոգման աշխատանքների համար սահմանված համապատասխան ծախսերի հավաքման ուղղությամբ բոլոր իրավական միջոցների ապահովման: |