Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 7 Արգելքների և սահմանափակումների պահպանումը. 1. Ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով և (կամ) ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով՝ արգելքների ու սահմանափակումների պահպանմամբ. 2. Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատվում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով, իսկ արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների պահպանումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում ու կարգով՝ այդպիսի միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու միջոցով. 3. Սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ու ճառագայթային անվտանգության պահանջների պահպանումը հաստատվում է սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու արդյունքներով՝ «Միության մասին» պայմանագրով և դրան համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի ակտերով սահմանված կարգով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. «Միության մասին» պայմանագրով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում որպես անձնական օգտագործման ապրանքներ ընդգրկված ապրանքները ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու առանձնահատկությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 5. Այն դեպքում, երբ արգելքներ ու սահմանափակումներ սահմանող ակտերով չեն սահմանվում դրանց պահպանումը հաստատելու դեպքերը և (կամ) կարգը, այդպիսի արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս, ինչպես նաև ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 7 6. Միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արգելքների ու սահմանափակումների պահպանման պարտականություն չի դրվում հայտարարատուների վրա, եթե դրանք փոխադրվում են՝ 1) ժամանման վայրից մինչև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու վայրը. 2) ժամանման վայրից մինչև մեկնման վայրը: |