Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 45 Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը. 1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վերանայել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ. 2. Կենտրոնական բանկի խորհուրդը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է լրացնել ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափը (չափերը), ընդ որում, տվյալ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վերանայել նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Նոր ստեղծվող՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |