FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  163

Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները.
1. Հայաստանի Հանրապետության ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստներով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ.
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.
    1) շրջակա միջավայրի մարմին` շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին.
    2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում: