FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  231

Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը.
1. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածին և 52-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմիններն իրականացնում են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները.
2. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրներում.
3. Մաքսային մարմինները մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների նկատմամբ հսկողություն են իրականացնում իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա: Նշված դիմումի հետ զուգահեռ ներկայացվում են նաև հետևյալ տեղեկությունները.
    1) իրավատիրոջ վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ տվյալներ, որոնք հաստատում են իրավատիրոջ ձեռք բերած իրավունքները, իսկ լիազորված անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալներ լիազորված անձի վերաբերյալ.
    2) մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի վերաբերյալ.
    3) իրավատիրոջ կարծիքով իր իրավունքների խախտմանը հանգեցնող առաքման վերաբերյալ.
    4) մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու ժամկետի վերաբերյալ: Սույն մասով սահմանված դիմումին կցվում են դիմումի մեջ լրացված տվյալները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հայտարարատուին նյութական վնաս պատճառելու դեպքում այդպիսի վնասի փոխհատուցման պարտավորագիրը.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով: Դիմումի հետ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից կարող են ներկայացվել իրավատիրոջ իրավունքների հնարավոր խախտման ապացույց հանդիսացող ապրանքների նմուշները.
5. Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մաքսային ռեեստրում գտնվելու՝ Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված ժամկետով: