Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 34 Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար. Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք: Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա, իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում ստուգմամբ հայտնաբերելու դեպքում (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայությունների կամ գործողությունների դեպքում` առաջին տարեկան պետական տուրքի մասով)` պետական տուրք գանձող մարմնի վրա: Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 34 Գործունեության արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով: Օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքում, եթե սույն օրենքով սահմանված ժամկետներում դրանց կողմից չվճարված պետական տուրքի գումարը գերազանցում է 5.0 մլն դրամը, պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը կազմակերպությունների բանկային հաշիվների նկատմամբ կիրառում է արգելանք` ապահովելով պետական տուրքի գծով պարտավորությունների կատարումը: Ընդ որում, նշված արգելանքից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը հրաժարվել չի կարող, քանի դեռ պետական տուրքի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն: Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման պատասխանատվությունը կրում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 34 Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչև առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ: |