FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  14

Պաշտպանին փոխարինելը.
1. Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների հայեցողական պաշտոն զբաղեցնող ղեկավարներից մեկը.
2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում՝ Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-7-րդ մասերով, 30-րդ, 30.1-ին հոդվածներով, 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-7-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ (բացառությամբ քաղաքացիական ծառայողների և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին իրենց դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնից ազատելու, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի՝ պաշտոնի նշանակման համար դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնի նշանակելու, ինչպես նաև պաշտոնի վերանշանակելու լիազորությունների) և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների: