Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 5 Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջները. 1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ և չորս անդամ. 2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են. 3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող անձը, որն ունի՝ 1) առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն հինգ տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառներում, 2) կիբեռանվտանգության, տվյալների մշակման, պաշտպանության, օգտագործման կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտների օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ, որոնք կարող են հաստատվել գործատուի կողմից տրված աշխատանքային փորձի կամ կատարված աշխատանքի նկարագրության վերաբերյալ կամ այլ տեղեկատվությամբ: |