FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  345

Լրացուցիչ դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը.
1. Լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում`
    1) արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի հարցը.
    2) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ հարցերը.
    3) պատժի վերաբերյալ հարցերը.
    4) գույքային հայցը լուծելու հարցը.
    5) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը.
    6) գույքի բռնագրավման հետ կապված հարցերը․ 7) գույքի արգելադրման հետ կապված հարցերը.
    8) ապացույցների պահպանման և տնօրինման հարցերը.
    9) խափանման միջոցի կիրառման հետ կապված հարցերը.
    10) վարութային ծախսերին վերաբերող հարցերը.
    11) վերաբերելի այլ հարցեր.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հարցը քննարկվում է միայն արդարացման վերդիկտի դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նշված հարցերը քննարկվում են միայն մեղադրական վերդիկտի դեպքում: