FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Պատասխանատու ակտուարը.
1. Ընկերության պատասխանատու ակտուարին նշանակում է խորհուրդը.
2. Ընկերության պատասխանատու ակտուարը՝
    1) ստուգում է ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների ձևավորման համապատասխանությունը սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին.
    2) պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով և ձևավորված պահուստներով.
    3) հաշվարկում է ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ինչպես նաև ապահովագրական, կենսաթոշակի և անուիտի գումարները.
    4) հավաստում է Ընկերության կողմից սույն օրենքի 4-րդ բաժնով սահմանված պահանջների պահպանումը.
    5) պատրաստում, ներկայացնում կամ հրապարակում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այն հաշվետվությունները, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը՝
    ա. տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվություն,
    բ. Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվություն,
    գ. ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) բավարար լինելն արտացոլող հաշվետվություն,
    դ. սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվություն.
3. Գործադիր մարմինը պարտավոր է պատասխանատու ակտուարին տրամադրել իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ.
4. Պատասխանատու ակտուարը պարտավոր է եռամսյակը մեկ խորհրդին ներկայացնել հաշվետվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

5. Եթե պատասխանատու ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) իր լիազորություններն իրականացնելիս բացահայտել է, որ ապահովագրավճարները չեն հաշվարկվել, իսկ տեխնիկական պահուստները չեն ձևավորվել սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, և դրա արդյունքում ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը դրվել է վտանգի տակ, ապա պատասխանատու ակտուարն այդ մասին պետք է անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին: Պատասխանատու ակտուարի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել.
6. Ընկերության տարեկան հաշվետվությունը պետք է ներառի պատասխանատու ակտուարի հաշվետվությունը և ապահովագրավճարների ու տեխնիկական պահուստների՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լինելու մասին եզրակացությունը: