FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  11

Կուսակցության պետական գրանցումը մերժելը.
1. Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝
    1) կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ 2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության հիմնադրման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման մասին, կամ չեն ընտրվել կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները, կամ 3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից մեկ տարի անց.
2. Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել.
3. Կուսակցության պետական գրանցման մերժումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: