Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1012 Շահառուն. 1. Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքելու հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինելու այլ անձով` այդ մասին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին. 2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որևէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու համար. 3. Մինչև ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում (եթե ապահովագրված չէ նրա կյանքը) ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգներին, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով. 4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք, և նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջև: |