Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 28 Ուսուցման արդյունքների ամփոփումը. 1. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական և դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով. 1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ցուցակներում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով, իսկ Խորհրդի կողմից սահմանված կարգով առարկայական կուրս անցնելու դեպքում` առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական. 1.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը, որն ընդգրկված է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում, համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա անցել է փորձաշրջան, իսկ Խորհրդի կողմից սահմանված դեպքերում մասնակցել է առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրա բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի. 2. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի՝ Ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորը հաշվարկվում է առարկայական կուրսերից հանձնած բոլոր քննությունների գնահատականների հիման վրա. 3. Դատական ծառայողները, դատական կարգադրիչները, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողները, դատախազությունում պետական ծառայողները համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ պատրաստումն անցած դրական գնահատման դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 28 4. Դատավորը, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, քննիչը, դատախազը, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման կամ լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի: Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում սույն հոդվածով նախատեսված անձանց վերապատրաստման արդյունքները գնահատվում են սույն օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված կանոններով, իսկ անձինք վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում և եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում՝ երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի. 5. Ունկնդրի՝ համապատասխան առարկայական կուրսով անցած վերապատրաստումը չի գնահատվում, եթե սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հարգելի ճանաչված բացակայությունները գերազանցում են վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի ժամաքանակի քսան տոկոսը: Այս դեպքում ունկնդրին հնարավորություն է տրվում կրկին անցնելու նույնաբովանդակ առարկայական կուրսը կամ Խորհրդի սահմանած կարգով անցնելու Խորհրդի կողմից համարժեք սահմանված այլ առարկայական կուրս: |