Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 51 Հեռարձակող կազմակերպության իրավունքները. 1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հաղորդումը և հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 2. Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝ ա) հաղորդման ամրագրումը. բ) ամրագրված հաղորդման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը. գ) ամրագրված հաղորդման օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը. դ) հաղորդման վերահեռարձակումը. ե) հաղորդման հաղորդումը հանրության համար վճարովի մուտքով վայրերում. զ) հաղորդումը հանրությանը մատչելի դարձնելը. 3. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հաղորդման ամրագրման օրինակների ներմուծումը. 4. Հեռարձակող կազմակերպությունը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ Հեռարձակող կազմակերպությունը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հաղորդումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են հաղորդման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն. 5. Հաղորդման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։ |