FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) շարժական գույք՝ անշարժ չհամարվող ցանկացած գույք, ներառյալ՝ կանխիկ դրամական միջոցները, ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը և գույքային իրավունքները, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, սեփականության իրավունքի պահպանմամբ առք ու վաճառքի իրավունքը, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, մեկ տարի և ավելի ժամկետով կնքված շարժական գույքի վարձակալության իրավունքը, կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները և թռչունները, ներմուծված, սակայն չմաքսազերծված շարժական գույքը և այլ շարժական գույք.
    2) լիազոր մարմին՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմին.
    3) ծանրաբեռնում՝ պայմանագրի կամ օրենքի ուժով ծագած՝ պարտապանի պարտավորության կատարման ապահովման միջոց, որն առաջացնում է շարժական գույքի նկատմամբ պարտատիրոջ գույքային իրավունք.
    4) սահմանափակում՝ դատական ակտերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմինների (այսուհետ՝ սահմանափակում կիրառող իրավասու մարմիններ) որոշումների հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների իրացման սահմանափակում.
    5) գրանցում` շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում, ներառյալ՝ իրավունքների փոփոխում, դադարեցում.
    6) միասնական գրանցամատյան (այսուհետ՝ Գրանցամատյան)՝ էլեկտրոնային տվյալների համակարգ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկություններ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ.
    7) գույքացուցակ՝ պարտապանի՝ սույն օրենքով գրանցման ենթակա մեկից ավելի շարժական գույքի ցանկ.
    8) առաջնային գրանցում՝ շարժական գույքը ծանրաբեռնելու վերաբերյալ Գրանցամատյանում կատարված գրանցում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

9) շարժական գույքի նույնականացում՝ շարժական գույքի տեսակների դասակարգմանը համապատասխանող թվային և այբբենական ձևով շարժական գույքը համարակալող անփոփոխ համարանիշ.
    10) դիմող անձի ստորագրություն՝ դիմող անձի կողմից դիմումի վրա կատարված էլեկտրոնային ստորագրություն կամ թղթային դիմումի հիման վրա սպասարկման գրասենյակի կողմից կատարված էլեկտրոնային ստորագրություն.
    11) սպասարկման գրասենյակ՝ լիազոր մարմնի՝ համացանցում բոլորին հասանելի ապահովված տիրույթ, սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում փաստաբան և փաստաբանական գրասենյակ, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ, որոնք իրականացնում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում: