Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 Գլխավոր քարտուղարը. 1. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է. 2. Համապատասխան մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման պատասխանատուն գլխավոր քարտուղարն է. 3. Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով. 4. Սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը. 5. Անվտանգության խորհրդի գրասենյակում սույն օրենքով սահմանված` գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները՝ վարչապետը. 5.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը. 6. Այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ և 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով և 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի օրենքով նախատեսված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: |