Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 5. Վարույթի տևողությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը յուրաքանչյուր հաջորդ վեց ամսվա համար նվազում է 5 տոկոսի չափով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը` 10 տոկոսի չափով. 6. Եթե սնանկության գործն ավարտվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ, ապա կառավարիչն ստանում է նաև պարգևավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով. 7. Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու (բացառությամբ եթե կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև սույն օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորման դադարեցման հիմքով), սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու, պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, դրանց կատարման ժամկետը երկարաձգվելու, ինչպես նաև պահանջներ չներկայացվելու դեպքում, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից կամ առկա չէ որևէ պարտավորության գծով 90 օրից ավելի կետանց, կառավարչի աշխատած ժամանակահատվածին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան. 8. Սույն օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, ինչպես նաև այլ հիմքով սնանկության գործն ավարտվելու և պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 9. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում նրա վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը կատարվում է, եթե սնանկության վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվել են նոր կառավարչին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Կառավարչի վարձատրությունը. 1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքումից գոյացած միջոցներից, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ միջոցներից. 2. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի վարձատրության այլ չափ նախատեսված չէ, ապա կառավարչի վարձատրությունը սահմանվում է պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` 1) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս. 2) 25-50 միլիոն դրամ` 2 500 000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը. 3) 50-100 միլիոն դրամ` 4 500 000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը. 4) 100-500 միլիոն դրամ` 6 000 000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը. 5) 500 միլիոն դրամից ավելին` 14 000 000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 1 տոկոսը. 3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի հինգից տասը տոկոսի չափով, իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է հինգից տասը տոկոսի չափով պարգևավճար` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով. 4. Սնանկության գործով վարույթի տևողությունը՝ սկսած պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու պահից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու, իսկ ֆիզիկական անձի սնանկության դեպքում` սկսած պարտատերերի առաջին ժողովի անցկացման օրվանից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու դեպքում (չհաշված ֆինանսական առողջացման ծրագրի ժամանակահատվածը) կառավարիչն ստանում է պարգևավճար` 1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 20 տոկոսի չափով. 2) սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 50 տոկոսի չափով: |