Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 ՍԱԿԱՐԿՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ. 1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված լոտերը: Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը. 2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցույթների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից: Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով. 3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը և ժամին ներկայացնում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ: Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող. 4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միևնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ. 5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը: |